Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց թեկնածուներից Արսեն Մկրտչյանին: 102 քվեաթերթիկից անվավեր էր ճանաչվել 4-ը, Արսեն Մկրտչյանն ստացել է 87 ձայն, Արմեն Հայկյանցը՝ 11 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը՝ երկրորդ փուլով: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին կարող էին մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը: Առաջին փուլով «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ ընտրություն չի իրականացնելու և դրանով իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտում Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության վերաբերյալ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի անդրադարձին:
Բացի այդ, ԱԺ-ում «իմքայլականների» ագրեսիվ հարձակումից և Վարդազարյանի հրժարական տալու մտադրություն չունենալու մասին հայտարարությունից մեկ օր հետո ԲԴԽ նախագահի կինը կանչվեց Հատուկ քննչական ծառայություն:

