Միջադեպ՝ Մոսկվա-Բանգկոկ չվերթին. տուժածների թվում հայ կա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայից Բանգկոկ թռչող ինքնաթիռն անսպասելի ընկել է «օդային փոսի» մեջ, որի հետևանքով մի շարք ուղևորներ:
Միջադեպի հետևանքով տուժել է 27 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 24 քաղաքացի: Տուժածներից մեկն ազգությամբ հայ է՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ բոլոր տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց, ոմանք վիրահատության կարիք ունեն:

