Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հոսպիտալից, վաղը կմասնակցի դատական նիստին
Դիտել նաև
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ադրբեջանը իր պատիժը ստանա․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ դուրս է գրվել Երևանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալից։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին տանը շարունակում է ամբուլատոր բուժումը: Դիտարկմանը, որ առողջական վիճակն արդեն թույլատրում է մասնակցել վաղվա դատական նիստին, Օհանյանը պատասխանեց.
«Եթե այսօր կամ գիշերն արտառոց ոչինչ տեղի չունենա, պատերազմ չսկսվի, կմասնակցեմ: Դատարանում 5 ժամ նստելը՝ երբեմն առանց ընդմիջման, այդքան էլ լավ չէ, ձանձրալի է: Եթե ամեն ինչ լավ անցնի, կանցնենք ակտիվ կյանքի»,- ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին՝ Սեյրան Օհանյանի առողջական խնդիրների հիմքով բացակայության պատճառով:

