«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղարին
Դիտել նաև
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող բազմաթիվ հարցեր»։

