R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

Մեկուսացնել Գերագույն գլխավոր վարակաբանին

Առողջապահության նախարարությունը երեկ հրապարակել էր վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի համավարակի աճի ցուցանիշները, համաձայն որի արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Ներկայացնելով վարակի վերարտադրության ցուցանիշը՝ 1.48, եզրակացրել է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը: 

Ո՞ւմ համար են առողջապահության նախարարության կանխատեսումները։ 

Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։

Կանխատեսումերն իսկապես մտահոգիչ են։ ԱՆ կոչը պետք է ուղղված լինի իր շեֆին՝ կառավարության ղեկավարին։

 Արդյո՞ք առողջապահության նախարարությունը հաշվարկել է, թե իրենց Գերագույն գլխավոր «վարակաբանի» մարտի 1-ի վարչական ռեսուրսով կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ավտոբուսներով հազարավոր քաղաքացիների տեղափոխման ժամանակ, որտեղ բացարձակապես չէին պահպանվում հակահամաճարակային կանոնները, որքան մարդ է հիվանդացել և վարակել։ Նախազգուշացրե՞լ է, արդյոք, նախարարը Փաշինյանին, որ արդեն իսկ սկսած «նախընտրական քարոզարշավի» շրջանակներում մարզից մարզ հանդիպումները հիվանդության անկանխատեսելի աճով են սպառնում։ Թե հակահամաճարակային կանոնների պահպանումը այս դեպքերի վրա չի տարածվում։ Ամբողջական դասարաններով գյուղերում ստի հանրահավաքների հետևանքները հաշվարկվա՞ծ են։

Կարող ենք արձանագրել, ըստ էության, մենք վերադառնում ենք համաճարակի սկզբնական փուլ՝ երբ չկար միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու համար։ Մի կողմից երկրի առաջին դեմքի անպատասխանատու վարքագիծն է, մյուս կողմից՝ նրա ենթակայության տակ գտնվողների այդ վարքագծի ճիշտ հակառակ հորդորները։

Վիճակը վերահսկողության տակ պահելուհամար պետք է արվի երեք կարևոր քայլ.

1. Սաստել կամ մեկուսացնել Գերագույն գլխավոր վարակաբանին

 2. Վերականգնել պետության հանդեպ վստահությունը

3. Հրատապ Հայաստան բերել պատվաստանյութ։

Ամբողջ աշխարհը շարժվում է պատվաստման ճանապարհով, իսկ մեր առողջապահության նախարարությունը դեռ շարունակում է հանդես գալ դիմակ կրելու կոչերով։ Այն տեմպը, որ ընտրել է մեր կառավարությունը պատվաստման համար, Հայաստանին սպառնում է նոր աղետով և նոր մահերով։ Չկա հստակ տեղեկատվություն, թե որքան պատվաստանյութ է բերվել Հայաստան, որքան մարդ է պատվաստվել, ում և ինչ կարգով է արվում պատվաստում, ում է տրվում առաջնահերթություն, ինչ մեխանիզմով։ Սրանք հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները պետք է օր առաջ տրվեն հանրությանը։ Այլապես «օդում կախված լուրերը» բոլորովին այլ սխեմաների մասին են վկայում։

Դժվար է ճիշտ գնահատել՝ էլի հերթական անկարողությունն է, թե հերթական անգործությունը։ Դժվար է ճիշտ գնահատել՝ ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սա էլ արվում է դիտավորությամբ , թե հերթական անգրագիտությունն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ինչ-որ չնչին քանակով պատվաստանյութ է բերվել, որը կարծես թե ՔՊ-ի յուրայինների շրջանում մեջ- մեջ է արվել. ոչ մեխանիզմ կա, ոչ՝ ծավալ։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>