Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիօգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան

Մի պահ շեղվենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու խայտառակությունից ու վերադառնանք օրերս քննարկվող մյուս խայտառակությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կատարված ավելի քան 100 միլիոն դոլարի գողությանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։»

Մինչդեռ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը լուրջ մտահոգություններ է հայտնել հիմնադրամի գործունեության մասին։ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է․ «Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը»։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը, ով չէր մասնակցել նիստին։

Լավատեսական հայտարարություն ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նիստին չեն հրավիրվել սփյուռքյան տեղական կառույցների ներկայացուցիչները։ Իսկ նրանք բնական է, որ լուրջ հարցեր կունենային կատարված գողության մասին, քանի որ իրենց են լուրջ հարցեր տալիս իրենց փողեր վստահած նվիրատուները։

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիօգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան, իսկ ինքը ծալի դնի իր գրպանում կամ «Իմ քայլը» ընտանեկան հիմնադրամի մեջ։ «Հայաստան» հիմնադրամը լուրջ միջազգային կառույց է, որտեղ փոխադարձ վստահության խախտելը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հետեւանքներ է ունենում։

Մի պարզ օրինակ․ դրամահավաքի ժամանակ ընդունված մեխանիզմ է այսպես կոչված matching-ի գործիքը, երբ խոշորագույն շատ միջազգային ընկերություններ, ասենք, պայմանական Google-ը, ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդասիրական նման միջոցառումներում, պատրաստ է կրկնապատկել հայտարարված հավաքված որոշակի գումարը։ ԱՄՆ-ում բարեգործական նպատակներով ծախսված գումարները ազատվում են հարկերից, եւ պատկերացրեք, թե որքան տհաճ ապրումներ է ունենում նույն պայմանական Google-ը, երբ IRS-ը՝ ամերիկյան հարկայինը, պարզում է, որ պայմանական Google-ը իրեն ակամա խաբել է, եւ նրա գումարները, որոնք պետք է դառնային հարկեր, ծախսվել են ոչ թե բարեգործության համար, այլ ԲՏ նախարարին պարգեւավճար տալու եւ հայհոյող ֆեյքերին հոնորար վճարելու նպատակով։ Նման դեպքերում, չի բացառվում, որ պայմանական Google-ը պատժվի ամերիկյան օրենսդրության ողջ խստությամբ։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսին կլինի նման ընկերությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Իսկ ԲՏ նախարարը՝ որպես իր ոլորտին վերաբերվող նման հարցերի գլոբալ լուծում, բուկլետ է բաժանում եւ լրագրող ծեծում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>