Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի. Ռուստամ Բադասյան
Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշելով, որ որոշումը կայացվել է իրավապահ մարմինների հետ քննարակման արդյունքում:
Նա հայտենց, որ ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ:
«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:
Աղբյուր՝ Tert.am

