Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան

Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել

Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «Պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։

Նախ, պետք է ֆիքսենք, որ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ, այլ 3 ամիս է, ինչ վիճակը կտրուկ վատթարացել է։ 2020թ․-ի դեկտեմբեր, 2021թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7%, 4,5%, 5,3%-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9%, 6,4%, 7,8%-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է։

Երբ դիտարկում ենք վերջին տարում, ըստ ամիսների, սպառողական գների ինդեքսի և սննդամթերքի գների փոփոխությունը, ակնհայտ է, որ դեկտեմբեր ամսից սկսած դրանք շեշտակի աճել են (տե´ս կից գրաֆիկը) և դատելով միտումներից շարունակելու են աճել։

Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ապա այստեղ ևս պետական պաշտոնյան ազնիվ չէ։ 2021թ․ փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1,2%-ով, ԱՄՆ-ում՝ 1,4%-ով, Վրաստանում՝ 2,8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0,3%-ով և 0,6%-ով։

Սակայն մի բանում պետք է համաձայնել հնչած մտքի հետ, որ պետք է հասկանալ, թե որոնք են գնաճի ֆունդամենտալ հիմքերը։ Դրանցից են․ անվտանգության ոլորտում առկա հսկայական անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները և այլն։ Բայց, կարծես թե, Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները, որ կլինի հասարակության ստվար զանգվածի համար տևական գնաճի արդյունքում։

Հ․Գ1․ Թեև ՀՀ Սահմանադրությամբ գների կայունություն ապահովելը Կենտրոնական բանկի խնդիրն է, բայց ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին տեղի ունեցողն առավելապես ոչ թե ֆինանսական գործոնների, այլ տնտեսությունում տեղի ունեցող բացասական պրոցեսների հետևանք է և դա կանխարգելելու համար հենց Կառավարությունն անելիք ունի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործն անում է․ պատահական չէ, որ դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 4,25%-ից 5,25%, իսկ փետրվարի 2-ին՝ 5,5%։ Փաստորեն՝ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել։

Հ․Գ2․ Բոլոր թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներից։

Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>