Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Հայաստանը ներկրելու՞ է թուրքական էլեկտրաէներգիա

Օրերս Պուտինի ու Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայում տեղի ունեցավ «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսվում է, որ շուրջ 4800 ՄՎտ հզորություն ունեցող կայանը շահագործման կհանձնվի 2023 թ.-ին՝ ծածկելով Թուրքիայում էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Միաժամանակ, Թուրքիան նախաձեռնել է մի շարք այլ գեներացիոն օբյեկտների կառուցում՝ նպատակ հետապնդելով ոչ միայն բավարարելու սեփական պահանջարկը, այլև հանդես գալու որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Խոսքը, մասնավորապես, Սինոպում ու Ֆրակիայում կառուցվող ատոմակայանների մասին է: Դրան զուգահեռ Անկարան ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկան: 2020 թ. դրությամբ Թուրքիայում արդիականացվել են շուրջ 600 ՀԷԿ-եր:

Կարող ենք կանխատեսել, որ Թուրքիայի էլեկտրաէներգետիկ էքսպանսիան կմեկնարկի 2023 թ.-ին, երբ նախատեսվում է հաղթահարել էլեկտրաէներգետիկ պակասորդը (80 մլրդ կՎտ.ժ): Այնուհետև՝ 2025 թ. Թուրքիան կփորձի դիրքավորվել որպես էլեկտարէներգիա արտահանող կարևոր դերակատար:

Հատկանշական է, որ թուրքական էլեկտրաէներգետիկ ռազմավարության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում վրացական ու ադրբեջանական շուկաները, որոնց հետ ինտեգրվելու համար արդեն առկա է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ կամուրջը, որի ընդլայնումը օրակարգային հարց է երեք երկրների համար:

Այս էներգետիկ կոնֆիգուրացիան իրականում չի շրջանցում նաև Հայաստանը: Ինչպես հայտնի է, ներկայումս ԱՄՆ USAID հայաստանյան առաքելությունը մշակում է Հայաստանի ու Վրաստանի էներգետիկ առևտրի զարգացման ծրագիր, որի նպատակներից է օտարերկրյա ներդրումներ ապահովել ինտեգրված հայ-վրացական էլեկտրաէներգետիկ համակարգում: Հաշվի առնելով վրացական էներգետիկ ենթակառուցվածքներում թուրքական ու ադրբեջանական կապիտալի առանցքային դերն ու նշանակությունը՝ կարծում էմ, պարզ է դառնում, թե որտեղից կարող ենք ակնկալել այդ ներդրումները:

Նշեմ, որ նույն USAID-ի կողմից 2019 թ. ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թթ. զարգացման պլանը», որում գրեթե ոչինչ չի խոսվում Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման անհրաժեշտության, հայ-իրանական էներգետիկ կապերի խորացման, միջուկային էներգետիկայի զարգացման խնդիրների մասին: Ամբողջ պլանը կառուցված է ընդամենը երեք բազային մոտեցումների վրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացում, ներկրվող բնական գազից կախվածության նվազում և Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ առևտրի մեխանիզմների մշակում: Վերջինս, հաշվի առնելով Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքն ու մեր շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, ենթադրում է առավելապես Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի տրամաբանության մեջ, սակայն լիովին հակասում է Հայաստանի ազգային էներգետիկ շահին:

Պետք չէ բացառել, որ 2023 թ.-ից հետո Թուրքիայից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիան կարող է վերաարտահանվել Հայաստան, այդ թվում՝ սվոփային տարբերակով: Հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի դեմ 2018 թ.-ից ի վեր մղվող պայքարը, ռուսական վարկից հրաժարվելու մասին հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն ունեցող որոշումն ու, առհասարակ, մեծ էներգետիկայի զարգացման ծրագրերի բացակայությունը՝ Հայաստանը շատ շուտով կարող է առերեսվել էլեկտրաէներգետիկ պակասորդի խնդիրների, որոնց լուծումը հնարավոր կլինի ապահովել միայն ներկրման ճանապարհով: ՈՒ այս համատեքստում Թուրքիա-Վրաստան-Հայաստան էլեկտրաէներգետիկ միջանցքը հստակ ուրվագծեր է ստանում:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>