ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան
23
Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել. վարչապետն այցելել է Ջրային տնտեսության պետական կոմիտե

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները խոշորացվել են և հասցվել 14-ի: Որպես պարտադիր պայման ՋՕԸ-երը տեղեկայվելու են ոռոգման խնդիրներ ունեցող համայնքներում, որպեսզի ոռոգման սեզոնին անձամբ բախվեն այն խնդիրներին, որոնք ունեն գյուղացիները և գտնեն լուծումներ: ՋՕԸ-երի խոշորացման արդյունքում օպտիմալացվել են կրկնվող հաստիքները, արդյունքում տարեկան տնտեսվելու է 450-480 մլն դրամ: Միավորվել են նաև ջրառ իրականացնող երկու ընկերությունները, տնտեսվել է 35 մլն դրամ: Հարությունյանը տեղեկացրել է, որ կոմիտեի 4 ԾԻԳ-երից մեկը լուծարվել է, իսկ երեքը միավորվել են մեկում. այստեղ ևս տնտեսվել է 134 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլով կոմիտեն տնտեսել է 620 մլն դրամ: Բացի այդ, կոմիտեի ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը վերջին վեց ամսվա ընթացքում անցկացրել են 4 մրցույթ և պայամանագրերը կնքել նախահաշվային գնից 25 տոկոսով ավելի ցածր գնով, ինչի արդյունքում տնտեսվել է ևս կես միլիարդ դրամ: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ մշակվել է ջրային կառավարման ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ 1-1,5 ամսվա ընթացքում: Դրանում կներառվեն առաջարկներ նաև անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված, որոնք կուտակվել են դեռևս 2002 թվականից:
Անդրադառնալով ոռոգման ջրի համակարգում հաշվառման գործընթացներին՝ Հարությունյանը զեկուցել է, որ ոռոգման համակարգերում և Սևանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել ևս 2100 ջրաչափ: Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար և այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Կոմիտեի նախագահի խոսքով, ՋՕԸ-երի գործունեության հաշվետվությունը քննարկվում է յուրաքանչյուր ամիս և գործունեությունը գնահատվում է ըստ հայտանիշերի: Հարությունյանն ընդգծել է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո այն ևս նախատեսվում է հանձնել մասնավոր կառավարման: Նշվել է նաև, որ հաշվիչներ են տեղադրվում բոլոր պոմպակայաններում՝ էներգետիկ կորուստները վերացնելու նպատակով:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է ջրային տնտեսության համակարգում բարեփոխումների շարունակական իրականացումը և ընդգծել. «ՋՕԸ-երի հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրել: Շատ կոշտ գնում եք հաշվառման համակարգի ամբողջական ներդրմանը: Երբ հաշվառման համակարգը դնեք, հաստատուն ծախսերը հասկանաք, դրանից հետո կխոսենք ենթակառուցվածքների կատարելագործման մասին: Շատ համարձակ գնում եք առաջ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին օժանդակել կոմիտեին՝ ոռոգման համակարգի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու հարցում:
Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի մատակարարման գործընթացին, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի և բաժանորդների միջև խմելու ջրի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուներին հորդորել է գործընթացը հնարավորինս արագացնել և առաջ շարժվել հստակ ժամանակացույցով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ զեկուցվել է, որ այսօր Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 23,65 ժամի: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այսօր հանրապետությունում որքան բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում: Նշվել է, որ կա նման 560 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ համայնքների հարցի լուծումը տեսնում է կլաստերների բաժանմամբ և հետագայում դրանց ջրային տնտեսության կառավարումը ևս մասնավոր օպերատորին հանձնելու միջոցով:
Վարչապետը զարմանք է արտահայտել 560 համայնքի առկայության կապակցությամբ և նշել. «Այսպես չի կարող լինել, համայնքների կեսը գտնվում է համակարգից դուրս: Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել, ո՞րն էր տրամաբանությունը, բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է»: Կարեն Կարապետյանը կարևորել է նշված համայնքների բաժանորդների սպասարկման նպատակով մասնավոր օպերատորի ներգրավումը և նշել, որ չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ:
Այնուհետև մանրամասներ են ներկայացվել Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 90 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են հունվարի 23-ից և հաջողությամբ շարունակվում են: Դրանք կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:
Քննարկվել են նաև ՀՀ տարածքում առավելապես խոշոր քաղաքների և դեպի Սևան լիճ ուղղված կեղտաջրերի մաքրման կայանների ներկա վիճակին, բիոլոգիական մաքրմանը, Արփա-Սևան թունելի վերանորոգմանը և 2017թ. պլանավորված Սևանա լիճ ջրի տեղափոխմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>