Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ)
14
Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխության պատճառները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։

Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝

-Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,

-ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,

-Ձեռքբերման գների բարձրացմամբ։

Այսպես՝ դեռևս 2020 թվականի տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացների շրջանակներում իրականացված սահմանափակումները բացասաբար անդրադարձան համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև՝ նավթի և նավթամթերքի շուկաների։ Կիրառված սահմանափակումներն աննախադեպ ազդեցություն ունեցան նավթի և նավթամթերքի պահանջարկի վրա և շուկայում առաջացավ զգալի ավելցուկ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ նավթի համաշխարհային գների վրա, ինչը 1991 թվականից ի վեր գրանցված նավթի գնի ամենակտրուկ անկման արդյունք հանդիսացավ։

Այնուհանդերձ պետք է նշել, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներով։

Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։

Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։

ՀՀ դրամի արժեզրկումը ևս ազդեցություն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի ձևավորման վրա, քանի որ ներկրվող վառելիքի դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով։ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ բարձրացել է շուրջ 9%-ով (փոխարժեքի միջին ամսական ցուցանիշների հիման վրա)։

Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։

Ձեռքբերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռքբերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։

Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը: Համաձայն Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող փոխարժեքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 488,6 դրամ, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ 493,8 դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 506,9 դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 14-դրությամբ՝ 525,5 դրամ։

Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5%-ից մինչև 12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած իրացման գնի բարձրացումները, մասնավորապես 2021 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (շուրջ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%:

Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։

Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարող սուբյեկտի կողմից վարվող պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն տնտեսվարող սուբյեկտը կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Ուստի իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։

-Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռքբերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով։

ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>