ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը կրկին հրավիրվել է ՀՔԾ. նա վկայի կարգավիճակ ունի
Դիտել նաև
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը
Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Ռուբեն Վարդազարյանը։
Վարդազարյանը չցանկացավ նշել, թե ինչ քրեական գործով է իր կինը հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ Նա միայն ասաց, որ իր կինն ունի վկայի կարգավիճակ։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչ քրեական գործով է ԲԴԽ նախագահի կինը հրավիրվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հայտնել էր, որ իր կնոջը ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության:

