Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են
15
Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Պատերազմ Արցախում
Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով, որում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։

Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած:

Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։

Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։

Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։

Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։ Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>