Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել
Դիտել նաև
Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ
Անապատացման վիճակում գտնվող հերթական տարածքը` Պուշկին-Կողբացի խաչմերուկ (տեսանյութ)
Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան
Երևանն անտերության է մատնված․ Աճառյան-Մյասնիկյան պողոտայով երթևեկելը վտանգավոր է (տեսանյութ)
Երևանը կոլապսի առաջ կանգնացրածներն ու քաղաքն անտերության մատնածները 2025թ․ իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով
Փետրվարի 26-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Դ․) վրաերթի է ենթարկել քաղաքացի Գ․ Հ․-ին։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

