Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար․ Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին: Այս մասին նա հայտարարել է արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Minval.az–ը:
«Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել»,–ասել է Ալիևը:
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմն ընդառաջել է Հայաստանի վարչապետին:
Zham.am

