Լոգանք ընդունելու ժամանակ թունավորվել են շմոլ գազից. Հիվանդանոց տեղա փոխվածներից մեկը 2 տարեկան երեխա է
Դիտել նաև
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար
Դռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ Սուրենյան
Փետրվարի 21-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից և «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2019թ. ծնված Ա. Ա.-ն և 1999թ. ծնված Ա. Գ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

