Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Դիտել նաև
«Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը
Բագրատ սրբազանի հանդիպումը Գորիսում (տեսանյութ)
Հատկապես ծանր է բռնագաղթած թոշակառուների վիճակը... Շատերը վերադառնում են Գորիս. «Հրապարակ»
Հակարիի կամրջի փակվելու հետեւանքով Լիսագորի համայնքապետը եւ եւս 6 բնակիչ մնացել են Գորիսում
Ադրբեջանցի ոստիկանները ևս հայտնվել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին
Փետրվարի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

