Եղվարդ քաղաքի շենքերից մեկի բակում կրպակ է այրվել, ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում կրպակ է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։

