Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը. ԳԱԱ նախագահ

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում ՀՀ ԳԱԱ  նախագահության անդամների եւ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետեւ կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք,  մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:

Նա նշեց, որ եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը: «1991թ-ից մինչեւ հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով  հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Չնայած սուղ ֆինանասավորմանը՝  ՀՀ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի եւ գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ  շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800  գիտական կազմակերպությունների ցանկում:  

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում:  «ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ եւ փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

«Գիտությունը զարգանում է ի շնորհիվ գիտական արդյունքների քննարկման, ծրագրերի կազմման, ընդհանուր գաղափարախոսության զարգացման ձեւով: Ակադեմիայի բրենդը նրանում է, որ նա նպաստում է գիտության զարգացմանը իր կառուցվածքով, իր ինստիտուտներով: ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում  քննարկվում են գիտական հարցերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ օրինագծում բացակայում է «ակադեմիա» հասկացությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց օրինագծի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրած ոչ առեւտրային գիտական կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու եւ հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն»:

Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Այստեղ սկզբունքային շեշտ կա: Սա սկզբունքային միտք էր: Սա փլում է օրինագծի ամբողջ տրամաբանությունը»:

ԳԱԱ-ի մյուս առաջարկն է 26-րդ հոդվածում ավելացնել 3-րդ կետ, որ ակադեմիան կարող է ստեղծել գիտական համագործակցային ցանցեր գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով՝ իրականացնելով այդ կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում: «Եթե կազմակերպության ֆինանսական, վարչական կառավարումն իրականացվելու է լիազոր մարմնի՝ նախարարության կողմից, ապա գիտամեթոդականը, գիտական հիմնարար ծրագրերը, նրանց արդյունքների, հաշվետվությունների գիտական քննարկումներն իրականացվեն ակադեմիական համակարգում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 

Մյուս առաջարկն է հրաժարվել մեկ գիտական աստիճանի անցնելու դրույթից, պահպանել ասպիրանտուրայի ինստիտուտը գիտական կազմակերպություններում, որպես հիմնական օղակ, երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու համար:

Մյուսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի հարցն էր: «Մենք համաձայն չենք, որ ԲՈՀ-ն է վերացվում: Մեր գիտության համար մենք առաջնահերթ պետք  ունենանք պետական լիազորված կառույց, որը վերահսկի այդ գործընթացը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական եւ հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլեւս չկա:

Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, եւ պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը եւ պետության հնարավորությունները»:

Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը, Գեւորգ Պողոսյանը, Լեւոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Հարությունյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես, ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու եւ այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաեւ օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>