«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Մինչև այսօր նախարարության մեկ աշխատակից չի մտել դպրոց. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը քայլերթ է իրականացնում

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն 3–րդ շաբաթն է՝ խաթարվել է դասապրոցեսը։ Ուսուցչական անձնակազմն ու աշակերտները գործադուլ եւ դասադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի։

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հաղորդեց, որ դպրոցում առավոտյան ծնողական ժողով է հրավիրվել եւ որոշվել, որ պետք է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին հանդիպեն։ Հանդիպումը կայացել է, սակայն որեւէ ընդհանուր հայտարարի չգալով, ըստ Հայկ Փայտյանի՝ Քարմիլե Առաքելյանը պնդել է, որ շարունակելու է պաշտոնավարել։ Հաղորդում է NEWS.am-ը։ 

«Նա արձանագրեց, որ ինքն ու դպրոցը բարիկադների տարբեր կողմերում են եւ վերջում սպառնաց, որ դատարան է դիմելու ու հեռացավ»,– ասաց ուսուցիչը՝ հավելելով, որ ուսուցչական անձնակազմը, աշակերտներն ու նրանց ծնողները որոշել են Աբովյանում իրազեկման ակցի իրականացնել՝ պահանջելով արդարության վերականգնումը։

«Քանի այս հարցը արդարացի չի լուծվել, այս ամենը շարունակվելու է։ ԿԳՄՍ նախարարություն, այս երեխաների կրթության իրավունքի իրացման վերականգնման միակ պատասխանատուն դուք եք, որովհետեւ մեր կողմից կատարվում են բոլոր հնարավոր քայլերը արդարությունն ու դասապրոցեսը վերականգնելու համար, իսկ ձեր կողմից որեւէ արձագանք չկա։ Մինչեւ այսօր նախարարության մեկ աշխատակից չի մտել դպրոց, սա ի՞նչ արհամարհանք է բոլորիս նկատմամբ»,– ասաց դպրոցի պատմության ուսուցիչը։ 

Դպրոցական անձնակազմը քիչ առաջ քայլերթ սկսեց դպրոցից։ Նրանց ուղեկցում են ոստիկանության ծառայողները։ 

Նշենք, որ դպրոցական անձնակազմի խոսքով՝ նոր տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող գործընթացներին ասել էր.

«Ես չեմ կարող աղմկողների անունից՝ խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Իհարկե այս աղմուկը հիմնավոր չէ, որովհետեւ ամեն ինչ արվել է օրենքի համաձայն: Եթե կան մարդիկ, որ համարում են, որն ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»:

Հավելենք նաեւ, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>