Իսակովի պողոտայում միմյանց են բախվել Nissan-ն ու KIA-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Դիտել նաև
Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր
Երևանում բախվել են 67 համարի երթուղու ավտոբուսը և 4 ավտոմեքենա
Երևանում բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. վարորդները հոսպիտալացվել են
Պռոշյան-Աշտարակ ճանապարհին բախվել է 4 մեքենա, կան հոսպիտալացվածներ
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են տուրիստական MAN ավտոբուսն ու «Մերսեդես»-ը
Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 04:50-ի սահմաններում բախվել են Երեւանի բնակիչներ, 42-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի եւ 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

