Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
15
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»

Ալիևը Փաշինյանին է տեսնում որպես առանցքային կերպար, որը կօգնի կատարել իր պահանջները. Թոմաս դե Վաալ

Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի դիտարկմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնելու իր պահանջներին։

Հայտնի վերլուծաբանի հոդվածը հրապարակվել է Carnegie Europe պարբերականում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անավարտ գործընթաց» խորագրով, որտեղ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմին, նոյեմբերին կնքված փաստաթղթին, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցրեց։ Հեղինակն ամրագրում է՝ այդ փաստաթղթով պատերազմը դադարեցվեց, սակայն իրավիճակը դեռևս այդքան էլ կայուն և խաղաղ չէ։

Հարավ կովկասյան հակամարտությունների մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ից տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան փոխվեց՝ Մոսկվային կրկին տալով գլխավորի դերը։ Գերիների նկատմամբ վայրագությունները զայրույթ են առաջացնում հանրությունում, իսկ զոհերից շատերի աճյունները ընտանիքներին չեն հանձնվել, մինչդեռ երկու երկրները շարունակում են իրենց պահել այնպես, կարծես նրանք դեռևս գտնվում են պատերազմական վիճակում։

«Հայերը կարծես թե վիրավորվել են ճակատագրի հանկարծակի շրջադարձով, եւ շատերը՝ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները, պնդում են, որ համաձայնագիրը իրավական կարգավիճակ չունի։ Խոստանում են՝ օգտագործել իշխանությունը՝ վերադարձնելու կորցրած հողերը»։ Թոմաս Դե Վաալը խոսում է նաև ադրբեջանցիների տրամադրությունների մասին, ըստ որոնց՝ Ղարաբաղյան հակամարտությունն այժմ լուծված է և «անցյալում» է։

Հոդվածում պնդումներ կան, որ չնայած մարտական գործողությունների ավարտին ՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ հարցերի շուրջ են վիճում, իսկ տրամադրություններն արմատապես տարբեր են։

«Հաղթանակի շնորհիվ նոր լեգիտիմության հասած Ալիևն օգտագործում է առավելությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ հայերի նկատմամբ։ Նա բազմիցս քննադատել է ընդդիմադիր՝ «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններին, ովքեր 90-ականներին կառավարություն են ձևավորել ու այդ տարածքները կորցրել են։ Այն կարելի է մեկնաբանել նաեւ որպես Ալիեւի՝ իր ժառանգությունը կառուցելու ձգտում, որով վերջինս ցանկանում է հարված հասցնել այն ադրբեջանցիներին, որոնք հիասթափված են օրինակ՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ կամ Ադրբեջանի տնտեսության ծանր վիճակով»։

Հոդվածագիրը ասում է, որ անգամ զինադադարից հետո Ալիևը շարունակում է հայերին «թշնամի» համարել եւ հիշեցնում այն տեսանյութերը, որով Ալիևը առաջին տիկնոջ հետ ծաղրում էին հայերին։

Նրանք մեքենան կանգնեցնում էին Կուբաթլիի ազատագրված շրջանում՝ հայերեն ցուցանակ տեսնելիս հրամայում է զինվորներին հանել այն, ապա ոտնակոխ անում։ Բացի այդ, Բաքուն փոստային նամականիշեր է թողարկել,որտեղ պատկերված էր Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղը եւ վերջերս գրավված շրջանները, որոնք քիմիական ախտահանման է ենթարկվում՝ հայերին բացահայտ ներկայացնելով որպես ինֆեկցիա։

Վերլուծաբանն արձանագրել է, որ կոնֆլիկտից անմիջապես հետո, ժամանակ առ ժամանակ Ալիևն անձամբ հայհոյել է Փաշինյանին։ «Ne oldu, Pashinyan»՝ «Ի՞նչ պատահեց, Փաշինյան» արտահայտությունը, որն Ալիևն արեց նոյեմբերի 10-ին՝ կայծակնային արագությամբ տարածվեց երկու երկրների օնլայն տիրույթում։

«Վերջին շաբաթներին նրա տոնը մի փոքր փոխվել է, և Ալիևի արտահայտություններն ուղղվեցին Հայաստանի նախկին առաջնորդների դեմ, գուցե այն պատճառով, որ նա տեսնում է Փաշինյանին որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնել իր պահանջների կատարմանը»։

Հոդվածագիրը նկատել է, որ հայկական կողմից առնվազն 3500 մարդու կյանք խլած՝ հանկարծակի, անսպասելի եւ ջախջախիչ պարտությունը շատերին թողել է անելանելիության, իսկ երկիրը՝ քաղաքական շփոթության մեջ։

«Ինքը՝ Փաշինյանը, հնարավոր է, օգնել է 2020 թ. պատերազմի հրահրմանը՝ ղարաբաղյան հարցում իր ազգայնական հռետորաբանությամբ և հրաժարվելով ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների շրջանակներում խաղաղ գործընթացի վերաբերյալ պարտավորություններ ստանձնելուց։ Սակայն միանգամայն հավանական է, որ նա այդպես վարվեց ոչ թե Ղարաբաղի հարցին կրքոտ նվիրվածության, այլ հակառակը՝ քանի որ ցանկանում էր հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը, որպեսզի կենտրոնանա Հայաստանի՝ իր հավակնոտ ներքին օրակարգի վրա»։

Հոդվածում մեջբերել են նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերը, թե Փաշինյանը հետխորհրդային Հայաստանում իշխանության եկած առաջին առաջնորդն է, ում օրակարգը կենտրոնացած չէր Ղարաբաղի շուրջ։

«Ղարաբաղն իր համար խնդիր էր»:

Նոյեմբերի 10-ին հրադադարի մասին ստորացուցիչ համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը բախվեց ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրաժարական տալու կոչերին, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանի, Եկեղեցու տարբեր ճյուղերի ղեկավարների կողմից նույն պահանջին։ Փաշինյանը նախընտրեց պայքարել իր դիրքի համար և պարտության մեջ մեղադրեց իր նախկին ղեկավարներին։

«Չնայած նախկինում ունեցած բարձր վարկանիշներին, որը նա վայելում էր 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, կտրուկ իջել է, սակայն մինչ օրս շարունակում է կառչել իշխանությունից»։

Հոդվածում ներկայացնում են նաև այն խնդիրները, որի առաջ կանգնեց Հայաստանը՝ տարածքային կորուստներ, դիրքային փոփոխություններ Սյունիքի մարզում։

Աղբյուրը` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>