Փետրվարի 15-ից Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի
Փետրվարի 15-ից Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի նոր կոմպակտ ավտոբուսներով: Այս մասին Երևանի քաղաքապետը հայտնեց ավագանու արտահերթ նիստում։
«Ավտոբուսների 10 տոկոսը պահում ենք պահեստային, որովհետեւ գծերը դուրս են գալիս և պետք է համալրել այդ գծերը։ Վերականգնում ենք Ծարավ Աղբյուրի գիծը»,-նշեց Հայկ Մարությանը:
Մարությանի խոսքով, նոր ավտոբուսային ցանցի մեջ ներառված են բոլոր փողոցները, հաշվարկված է, որ 400 մետր մոտ լինի ամեն մի կանգառին, որպեսզի մարդը կարողանա հասնել կանգառ:
«Այդ գծերը համալրում ենք «Հայգեր» ավտոբուսներով: Արդեն գալիս են 100 նոր ավտոբուսները, և դրանցով 10 օրը մեկ մի գիծ բացվելու է»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ նաև կառավարությունից պետք է գումար հատկացնեն հին որոշ ավտոբուսների վերանորոգման համար:

