Արտաշիրիմումները շատացել են
Դիտել նաև
Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները
Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն
«Ծնողի համար էնքան դաժան է, որ առողջ երեխուն ուղարկում ես բանակ ու հետ են տալիս կմախք»․ հերոսի մայր․ Մաս 1. Տեսանյութ
Հրապարակվել է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած հերոսների ցուցակը
Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար
Dejavu-ի աղբյուրը փոխանցմամբ Եռաբլուրում 3.5 ամիս առաջ հուղարկված «Արցախի հերոս» Սերգեյ Շաքարյանի գերեզմանը օրեր առաջ արտաշիրիմում է արվել: Օրեր առաջ, դիակների մեջ հայտնաբերվել է Սերգեյ Շաքարյանի իրական դին: Արտաշիրիմումից հետո պարզվել է, Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի զինվորի:
Այսօր էլ «Հրապարակն» էր գրել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում, պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։
Dejavu-ի աղբյուրի պնդմամբ վերջին շրջանում արտաշիրիմումները զինվորական պանթեոնում հաճախակի են դարձել:

