Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկել. հայտարարություն
Դիտել նաև
Հաջորդը Տիգրանաշե՞նն է. «Կարճ ասած» (տեսանյութ)
Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»
Հո՞ «սալյուտ» չենք խփելու. Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին
«Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. Տեսանյութ
«Գյուղում շատ ցենտր ա». Տիգրանաշենը համարվում է ուրիշ գյուղի փողոց. Տեսանյութ
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:
«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:

