Զախարովա. Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու համար
Դիտել նաև
«ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր քաղաքացուն կտրամադրենք անհրաժեշտ օգնություն». Մարիա Զախարովա
«Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից Ադրբեջանի շրջաններ կազմակերպելու շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում այն փաստը, որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին այցելել տարածաշրջան` հայկական պատմական ժառանգության վիճակը գնահատելու համար:
«Հուսով ենք, որ այդպիսի այց տեղի կունենա առաջիկայում եւ կնպաստի փոխվստահության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասել է նա:
Աղբյուր՝ NEWS.am

