ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է ՊՆ, հանդիպել նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հետ
Դիտել նաև
«ՀՀ-ի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհնար է». Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր
Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանում ՌԴ դեսպանատուն․ հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններից. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Հայ, ռուս ժողովուրդները դժվար շրջանում են. որոշ երկրներ ուզում են մոռացնել տալ, փչացնել մեր անցյալը. ՌԴ դեսպան. Տեսանյութ
Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը:
![]()

