ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Պատերազմ Արցախում
ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, հաստատել է հանրային մի շարք ծառայողների Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը։ Որպես բնակարանային առաջնահերթ կարիք ունեցող՝ ցուցակում նշված է Դատական դեպարտամենտի աշխատակից Լիանա Նորայրի Ղազարյանի անունը։ Լիանա Նորայրի Ղազարյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կինն է։

33-ամյա Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը 2020թ․ մայիսի 11-ին ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, համաձայն որի՝ ունի երկու բնակարան, մեկը՝ Ալավերդի քաղաքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 2019թ․ աշխատավարձ է ստացել 4 տեղից՝ Դատախազություն, Ֆրանսիական համալսարան, Արդարադատության ակադեմիա, ԵՊՀ, երկու տեղից էլ փոխառություն է ներկայացվում։

Եվ ուրեմն, ստացվում է, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ունի երկու բնակարան, բայց կինը առաջնահերթ կարգով բնակարանի կարիք ունի։

Գևորգ Բաղդասարյանը հուվարի 19-ին, Սահամանադրական կարգը ենթադրյալ տապալման գործով նիստին, դատարանում նեղսրտել էր, որ երկրորդ նախագահն իրեն անվանել էր Շուշին հանձնողներից մեկը։ Դատարանի դահլիճում էմոցիաներին տուրք տալով, նիստի մասնակիցներին փորձում էր համոզել, որ Շուշի հանձնելու հետ կապ չունի։ Դատախազ Բաղդասարյանն իրեն ներկայացնում է որպես ընդամենը իրավաբան, իր գործն անող, նույնքան հայրենասեր, որքան ամբաստանյալի աթոռներին նստած՝ պատերազմ հաղթած գեներալներն են և նախկին նախագահը։ Կասկած է առաջանում՝ գուցե Գևորգ Բաղդասարյանի կինը հերթագրվել է տուն ձեռք բերելու, որպեսզի այն հանձնի տնից զրկված որևէ շուշեցի ընտանիքի՞։ Մանավանդ որ քաղշինկմիտեի ղեկավարը ցուցակը հաստատել է պատերազմի թեժ օրերին, երբ արդեն հանձնված էր Հադրութը, Ջրականը /Ջաբրաիլ/, թշնամին էլ Սյունիքից 20 կիլոմետրի վրա էր։ Խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի գաղտնի ստորագրումից, հանձնած և կորսված Հայրենիքից արցախցի մոտավոր 30 000 ընտանիք կորցրել է իր տունը, անգամ նրանց ժամանակավոր կեցության հարցերը դեռ չեն լուծվել։ Այս պարագայում դժվար թե դատախազ Բաղդասարյանն այդ նոր բնակարանը «առաջնահերթ» ստանում է այդ ընտանիքներին օգնելու համար։ Բայցև, մի կողմից հայրենասեր խաղալ, մյուս կողմից տների կոլեկցիա հավաքել, այն դեպքում, երբ իր պաշտպանած իշխանության քաղաքականության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ո՛չ գնալու տեղ ունեն, ո՛չ մնալու, չի լավ չի նայվում։

Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․օգոստոսի 24-ին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։ Մշտապես աչքի էր ընկնում հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքներն անփոփոխ թողնելու, բեկանված կալանավորումները վերականգնելու, ոչ մի այլ խափանման միջոց, բացի կալանքից չկիրառելու պաշտպանությամբ։

Ակնհայտ է, որ եթե, այս պատմությունը լիներ նախկին իշխանության օրոք, փաշինյանանման գործիչներն այս ամենը կանվանեին կոռուպցիա․ ունենալով 2 բնակարան, դատախազի կինը ներկայացվում է պետական ծրագրով «առաջնահերթ» բնակարան ձեռքբերողների ցանկում։

Աղբյուր՝ Yerevan.today 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>