Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի»

Yerevan.Today-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

-Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ.

անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող:

-Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

-Վստահ եմ՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում արված հայտարարությունը:

Քսակների կռվի, ձայների աճուրդի և այլնի մասին:

-Այո, հենց դա ի նկատի ունեմ: Մի պահ պատկերացրեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն չի արել: Խոսեք մարդկանց հետ, կարդացեք հետընտրական օրերի մամուլը, ծանոթացեք ամենատարբեր ԶԼՄ-ներում ընտրական գործընթացներին վերաբերող նյութերին, ինչպես նաև՝ վերջին օրերի հայտնի ձայնագրություններից մեկին և հաստատ կգաք հետևյալ երկու եզրակացությունների. նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող:

Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

-Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

-Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը:

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ:

Եվ վերջին հարցը՝ կապված Սամվել Բաբայանի ազատազրկման հետ: Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի կալանավորումը:

-Գործի մանրամասներին բացարձակապես ծանոթ չենք: Բայց մենք մեծ հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել և քննությունը կհանգի հենց այդպիսի եզրակացության:

Yerevan.Today

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>