Արսեն Թորոսյանն աշխատանքի է. նման տեղեկություն չունեմ. խոսնակը՝ նախարարի հրաժարականի լուրերի մասին
Դիտել նաև
Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից
Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե
Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն Aysor.am-ի հետ զրույցում նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի:
«Արսեն Թորոսյանն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում: Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց նա:
Մամուլն այսօր գրել էր, թե վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։

