ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Պատերազմ Արցախում
ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

ՊՆ-ում դառնալու է օտար մարմին, գլխաքանակ լրացնելու համար է․ Շիրինյանը՝ Սարգսյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Երկրում, զինված ուժերում լարված իրադրություն է, խորքային գործընթացներ են գնում։

Պաշտպանության նախարարությունում ի՞նչ ակնառու աշխատանք կարող է անել ողջ կյանքը ոստիկանության համակարգում անցկացրած անձը, եւ ոստիկանի այդ ո՞ր հմտությունն է, որ կարող է ի նպաստ բերել բանակին։

 «Ոչինչ էլ չի կարող անել։ Այս մարդը, որը ոստիկանության պետի պաշտոնում պատահական երեւույթ էր, պաշտպանության նախարարությունում դառնալու է օտար մարմին։ Արման Սարգսյանը, լինելով ոստիկանությունում մեծացած կադր, ըստ էության, ոչ մի նոր բան չկարողացավ անել այդ ուժային կառույցում։ Հակառակը՝ համակարգում նրա լինելը ուղղակի խայտառակություն էր։ Նա անդառնալի վնաս հասցրեց ոստիկանության հեղինակությանը՝ ոչնչացնելով ոստիկանություն-հասարակություն երբեմնի կապը»,- Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցին, ասաց ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ շեշտելով՝ համակարգին ոչ միայն Արման Սարգսյանը, այլեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին նշանակված բոլոր ոստիկանապետերը անդառնալի վնաս հասցրեցին, ինչից լավատեղյակ են նաեւ ոստիկանության ծառայողները։ Շիրինյանն ընդգծեց՝ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության գործառույթները տարբեր են, հետեւաբար՝ Արման Սարգսյանին մի քանի տարի է պետք, որ կարողանա ընդունել պարտականությունները, հասկանալ եւ արդյունավետ աշխատել։

Փաշինյանի նորանշանակ կադրերի հետ ներմուծվեց «թողե՛ք, թող աշխատեն», «թողե՛ք, թող սովորեն» երեւույթը, Արման Սարգսյանի դեպքո՞ւմ էլ է այդպես լինելու, հետաքրքրվում է Շիրինյանը։

«Նրա պոտենցյալը, ներուժը, աշխատանքային կարողություններն իմանալով՝ վստահաբար ասում եմ՝ ՊՆ-ում նա գլխաքանակ լրացնելու, փոխնախարարի պաշտոնի վրա «գալչկա» դնելու համար է»,- նշեց ոստիկանության գնդապետը։

Ոստիկանությունում ունեցած երկար տարիների փորձից ելնելով՝ ասում է՝ համակարգը զգայուն մարմին է, այնտեղ հեղինակություն ունեցող, պատվախնդիր, արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող մարդը կարող է աշխատել: «Արման Սարգսյանն անդեմ տեսակ է եղել, իսկ այդ տեսակը ոչինչ չի կարող բերել համակարգին։ Շատ դեպքերում մարդն է պաշտոնը մեծացնում, նրա պարագայում պաշտոնն էր նրան դարձրել Արման Սարգսյան»,- շեշտեց Շիրինյանը։

Շարունակելով ներկայացնել Ա․ Սարգսյանի մասնագիտական որակները՝ գնդապետը հիշեցրեց անցած տարի «Էրեբունի» պլազայում կատարված արտակարգ դեպքը, երբ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել, 10 անձի պատանդ վերցրել, ապա՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր դրել։

«Որեւէ մեկը չփորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ եղավ զենքով ահաբեկչության փորձ անող այդ երիտասարդի հետ։ Որեւէ մեկը փորձե՞ց հասկանալ, թե այդ ի՞նչ հիմար սցենար էր մշակել Արման Սարգսյանը։ Գուցե սա էլ նրա ֆիասկոն էր։ Ակնկալելով շատ ավելի լուրջ սցենար հիշյալ իրադարձությունից հետո՝ շատ կարճ ժամանակ անց Փաշինյան Նիկոլը նրան ուղղակի պաշտոնազրկեց»,- նշեց Սայաթ Շիրինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>