Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. կան զոհեր
Դիտել նաև
Կապանում տեղադրվել է նոր արագաչափ սարք
Ցանկացած պահի առավոտյան մեզ ասելու են՝ փակ է այլևս Կապանի մուտքը․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանցիների կողմից կրակելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ խոսնակ
Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։
Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

