Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Կիմի սերը Հայրենիքն էր, ինքը բժիշկ էր, իր գործը՝ կյանքեր փրկելը, բայց գնաց իր կյանքը տվեց հայրենիքին. պատմում է Կիմ Խաչատրյանի եղբայրը

Կիմը ամեն տեղ Հայաստանի Հանրապետության դրոշով էր, դրոշն իր սենյակի պատին փակցված էր, նաև մեքենայի մեջ ուներ դրոշ, նրա սերը Հայրենիքն էր, Tert.am-ի հետ զրույցում պատմում է կամավորագրված և Հայրենիքի պաշտպանության համար զոհված (ծնվել է 1995 թվականի մարտի 17-ին) ՀՅԴ անդամ Կիմ Խաչատրյանի եղբայրը` Սոս Խաչատրյանը:

Կիմը Արենիից էր, սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում: «Կիմը բժիշկ էր, բայց ինքը սպիտակ խալաթով չգնաց պատերազմ, ինքը գնաց ավտոմատով, գնաց որպես զինվոր: Իր գործը կյանքեր փրկելն էր, բայց գնաց իր կյանքը տվեց հայրենիքին: Գնաց որպես զինվոր իր պարտքը տալու, իմ պարտքը տալու, մեր պարտքը տալու: Ես իր մեծ եղբայրն եմ, և ինքը ինձանից առաջ ընկավ: Ինձ ասում էր՝ դու երեխա, կին ունես, դու մնա, ես կգնամ: Ինքը ավելի ուժեղ էր, քան ես: Կիմը չսպասեց, որ իրեն կանչեն, զգաց, որ իր կարիքը կա ու գնաց»,-ասաց նա:

Կիմը կռիվ է գնացել հոկտեմբերի 12-ին, նա ջոկատի հրամանատար էր, զոհվել է ականանետի հարվածից՝ հոկտեմբերի 31-ին: «Երկու, երեք օրը մեկ խոսում էինք, մի երեք օր չէր զանգել և երբ զանգեց, ասացի, որ անհանգստանում էի, ինքն էլ ասաց, որ դրա համար ամեն օր չզանգեմ, որ տենց չանհանգստանաս: Վերջին անգամ հոկտեմբերի 30-ին զանգեց, հեռախոսը թողել էր մոտս և բոլոր ծանոթների համարներն ուզեց: Իրենք զրոյից դիրքեր են սարքել, արդեն նահանջած դիրքեր է եղել և իրենք խրամատ են քանդել, հենակետ են սարքել, և արդեն բուժկետ սարքելու ընթացքում ականանետի հարվածից զոհվել է»,-ասաց նա։

Սոս Խաչատրյանը նշեց, որ զոհվել է նաև դասակի հրամանատարը, վիրավորվել է բժիշկը և մեկ կամավորական: Զոհվելուց հետո Կմի գրպանից գտել են եղբոր հեռախոսահամարը և մեկ փամփուշտ, որը պահել էր իր համար, եթե հանկարծ գերի ընկներ։

«Դաշնակցության ուսանողական խմբից 97 հոգի կամավորագրվեցին, 96 հոգին վերադարձան, մենակ Կիմը զոհվեց: Գնալուց, երբ հրաժեշտ էինք տալիս, մեր հայրիկին չթողեց, որ գրկի, ասաց` հայրիկ գիտես չէ՞ ուր եմ գնում, ամեն ինչին պատրաստ կլինես, ասաց ու գնաց»,- ասաց եղբայրը և նշեց, որ Կիմը այնքան շատ ընկերներ ուներ, որ զարմանում էին, թե ինչպես է հասցնում բոլորին ժամանակ տրամադրել։ Կիմի ընկերների մի մեծ մասին էլ նրա զոհվելուց հետո են ճանաչել:

Սոսը պատմեց, որ Կիմն ատամնաբույժ էր, իսկ իրենց հորեղբոր տղան՝ ատամնատեխնիկ։ Նրանք ծրագրել էին Արենիում բացել ատամնաբուժարան և միասին աշխատել, շինարարությունն արդեն սկսել էին, սակայն կիսատ մնաց:

«Ինքը պետք է լիներ լավագույն մասնագետ, պետք է վերապատրաստվեր և որպես լավագույն մասնագետ գար: Հայրիկս անընդհատ ասում էր՝ պետք է Կիմին շուտ ամուսնացնենք, ես էլ ասում էի՝ թող չշտապի: Մեծ երազանքներ ունեի իմ մեջ Կիմի հարսանիքի հետ կապված, նրա ընտանիքի հետ կապված, ամեն ինչ կիսատ մնաց»,-ասաց եղբայրը:

Կիմը մինչ կռիվ գնալը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Բախտը մեկն է զինվորի` կա՛մ մահ, կա՛մ ազատություն»:

Իսկ ավելի վաղ, երբ դեռ չէր մեկնել կռիվ, շնորհավորելով ուսուցչի օրվա կապակցությամբ հորը, ով ռազմագիտության ուսուցիչ է, հրապարակել էր լուսանկարել և գրել. «Ուսուցչի օրը ... Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>