Ալիևը պահանջել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ստորագրի Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Պուտինը խնդրել է` չպնդի պահանջը
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ինչպես հաղորդում է Mediaport Telegram-ալիքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման ընթացակարգի հետ կապված ինքը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը այն ստորագրի եթերում, ինչպես արել են ինքն ու ՌԴ նախագահը. «Ասացի, որ Փաշինյանը պետք է կապիտլյացիայի ակտը ստորագրի ուղիղ եթերում, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո Հիտլերի դրածոները կապիտուլյացիայի ակտը ստորագրեցին դաշնակից երկրների ռազմական ղեկավարների առաջ: Բայց, անկեղծ ասած, դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել այդ հարցով»,- հայտարարել է Ալիևը:
Վերջում նա հեգնել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Փաշինյան, որտե՞ղ ես ստորագրել այդ փաստաթուղթը: Այ Փաշինյան, որտե՞ղ ստորագրեցիր»:


