ՀՐԱՏԱՊ. Մետրոն կաթվածահար է. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կանգնեցրել են գնացքները
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշված է հաղորդագրությունում:
***
Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է։ Քաղաքացիները փակում են Երևանի մետրոյի կայարանները։ Քաղաքացիական անհնազանդության մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ֊ական Հայկ Մամիջանյանը։ «Սա քաղաքացիական անհնազանդություն է, մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է»։

