Կալանավորված սարիթաղցին շարունակում է հացադուլը
Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը շարունակում է երկու շաբաթ առաջ սկսած հացադուլը:
Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Նարինե Ղազարյանը: Նա նշեց, որ իր ամուսինը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է, սակայն, հրաժարվում է դադարեցնել հացադուլը: Նարինե Ղազարյանի խոսքով, ամուսնու առողջական վիճակը ծանր է, նա ունի շաքարային դիաբետ եւ նրան հացադուլի մեջ գտնվելը հակացուցված է:

