Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Սա միջանկյալ լուծում է. Ջանջուղազյանը չբացառեց պարգևավճարներով վարձատրության համակարգի վերանայումը

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի բացառում հնարավորությունը, որ պետական կառավարման համակարգում պարգևավճարներով վարձատրության համակարգը կարող է վերանայման ենթարկվել՝ շեշտելով` սակայն պետական համակարգում աշխատանքի համար վարձատրությունը ոչ մի կերպ չպետք է դառնա պարսավանքի առարկա, հակառակը՝ բարեխիղճ աշխատանքն արժանի է գնահատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունների վարձատրության համակարգին:

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակում կան վարձատրության տարբեր կատեգորիաներ՝ հիմնական աշխատավարձ, հավելավճարներ, պարգևատրումներ:  Նախարարը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել վերջին երկու տարվա ընթացքում:

«Տեղի է ունեցել հետևյալը. նախկինում շուրջ երկու տասնամյակ միայն Ֆինանսների նախարարության համար էր բյուջեով նախատեսված՝ առանձին տողով որպես պարգևավճար, և կային արտաբյուջետային հաշիվներ, որտեղ հնարավորություններ էր ընձեռում ունենալ ԱԺ-ի կողմից չհաստատվող, միայն կառավարության կողմից հաստատվող նախահաշվի շրջանակներում հնարավորություն՝ ֆինանսավորել այս կամ այն ծրագրերը՝ ներառյալ նաև պարգևավճարները՝ այնքանով, որքանով այդ արտաբյուջետային գործառնություններից մուտքեր կառաջանային: Հիմա տրվել է միասնական լուծում՝ այն տրամաբանությամբ, որ մինչև 20 տոկոսի չափով բոլորի համար նախատեսվի այդ պարգևավճարը, ոչ թե ընտրովի»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ օրինակ` ոստիկանությունն ուներ արտաբյուջետային հաշիվ, և այն ՃՈ-ի դեպքում գոյանում էր արձանագրված խախտումների գումարներից, ապա ներկայում այդ խախտումների համար վճարներն ամբողջությամբ պետբյուջեի համար մուտքեր են, փոխարենը ոստիկանության համար նախատեսված է այն չափով, որքանով անհրաժեշտ է: «Որպեսզի ՃՈ-ի ծառայողի բարեկեցության աստիճանը կախված լինի ոչ թե նրանից, թե որքան խախտում է արձանագրել, և այդ արձանագրած խախտումներից՝ պարգևատրման որոշակի հավակնություններ ունենա, այլ ճիշտ հակառակը՝ ջանք գործադրի, որ կանխարգելի խախտումների ռիսկերը»,-ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու է ընտրվել հենց պարգևավճարների լուծումը և ինչու չէր կարելի այդ չափով վերանայել բազային աշխատավարձը կամ գործակիցները, Ջանջուղազյանն ասաց, իհարկե կարելի էր: «Բայց կարելի է նաև ոչ միայն անցյալ կատարյալ ժամանակը օգտագործել, այլ՝ հետոյի համար՝ այն դեպքում, եթե համոզված լինենք, որ մեր կառավարման համակարգը դանդաղաշարժ է, ծանրաբեռնված է հաստիքներով, որոնք ժամանակին ինչ-որ պահին ունեցել են արդարացում՝ ձևավորելու համար, բայց զարգացումներով պայմանավորված՝ փոխվել է նրանց նկատմամբ պահանջարկը, բայց նրանք շարունակում են մնալ որպես հաստիքներ: Եթե այդ խնդիրը լուծված լինի, բնականաբար մենք կարող ենք անդրադառնալ այլ լուծմանը: Բազմիցս հայտարարվել է՝ սա միջանկյալ լուծում է, քանի դեռ մենք ձեզ հետ միասին չենք համոզվել, որ մեր կառավարման համակարգը օպտիմալ է, և այստեղ չկան լրացուցիչ թերծանրաբեռնված կամ ծանրաբեռնված հաստիքներ, որոնք գործնականում ոչինչ չեն անուն: Եթե կարողանանք համարել, որ այդ մասն այլևս բացակայում է մեր կառավարման համակարգում, այդ ժամանակ կարող ենք հիմնական լուծում տալ հարցին»,-ասաց նախարարը:

 

Նա շեշտեց՝ իսկ մինչև այդ, դա հնարավորություն է, որոշակի մոտիվացիա՝ խթաններ պահելու համար համակարգում: Դա անհրաժեշտ է պետական կառավարման համակարգում որակյալ կադրեր ներգրավելու համար: Ջանջուղազյանի խոսքով՝ 19709 հաստիքի համար 2020 թվականին, եթե պարգևավճարների գումարը նույնպես հաշվի առնվի, միջին վարձատրությունը կազմում է 370 հազար դրամ, առանց դրա կկազմի 280 հազար դրամ:

Նախարարը նշեց, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե պետական մարմնում աշխատանքը, դրա համար վարձատրությունը հասարակական պարսավանքի առարկա է: «Քավ լիցի, դա աշխատանք է, և կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք իրենց աշխատանքը բարեխիղճ կատարում են, պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին, արժանի են հարգանքի, և պետք է գնահատվեն համարժեքորեն»,-եզրափակեց Ջանջուղազյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>