Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Եթե պարտությունից հետո իշխանությունները չհեռանան, ապա կա՛մ ամեն ինչ ծրագրված էր դրսի ուժերի կողմից, և իրենք հայատյաց կամակատար էին, կա՛մ անկարող և անհաղորդ են մեր ցավերին․ Իզմիրլյան» ԲԿ տնօրեն

Այսօր իրավիճակը բավականին լուրջ է, և այն մարտահրավերները, որ այսօր կանգնած են մեր առջև, շատ սպառնալի են և երբեմն՝ ֆորսմաժորային, անհաղթահարելի թվացող։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ եթերում հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։

Ըստ նրա՝ երբ գործող իշխանությունը եկավ իշխանության, պետք է գիտակցեր, որ իրենք չեն կարող լինել լավագույնները, և պետք է իրենց շուրջ հավաքեին կատարողական ոլորտում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցողներին՝ իրենց ձեռքում պահելով քաղաքական իշխանությունը։

«Նշանակումներ անելիս պետք է առաջնորդվեին ոչ թե քաղաքական դիվիդենտներով, այլ պրոֆեսիոնալիզմով։ Մեր ցավերի ու դժբախտությունների ամբողջ հիմքն այն է, որ բարձր քաղաքական ղեկավարությունը գերադասեց «քայլած լինելու» հանգամանքը պրոֆեսիոնալներից»,-ասաց նա՝ նշելով, թե դրա արդյունքում առաջացել է անպատժելիության և ամենաթողության համախտանիշ, այլակարծության դեմ խիստ պայքար և անհանդուրժողականության մթնոլորտ, ինչի պարագայում, ըստ Չարչյանի, ոչինչ զարգանալ չի կարող։

Հարցին՝ ինչու էր իշխանությունը պրոֆեսիոնալներին պիտակավորում որպես «նախկիններ», «սևեր», Չարչյանն արձագանքեց, թե դրա արմատներում վախն է։

«Վախը, որ նախկինները, որ շատ ավելի պրոֆեսիոնալ էին, կարող էին իշխանություններին նկատողություն, դիտողություն անել, հետո էլ՝ հավակնել նրանց աթոռներին։ Աթոռակռիվ էր, դրա համար մեր իշխանություններն այսօր կանգնել են «կոտրած տաշտակի» առաջ։ Իշխանության ներկայացուցիչները վախենում են, որ կպատժվեն, որ կզրկվեն շվայտ կյանքից։ Մարդիկ վախենում են վերադառնալ «կոտրած տաշտակին», որովհետև ես վստահ եմ՝ եթե պատգամավորների ճնշող մեծամասնությանը տանես փողոց ու ասես՝ պետք է ապրես քո մասնագիտությամբ, իրենք դժվարությամբ իրենց հացի փողը կվաստակեն։ Վախենում են հետ գնալ, հետ գնալու տեղ չունեն»,-նշեց նա՝ ընդգծելով, թե գալու է մի օր, ոչ ոք այս իշխանություններից իր աթոռին չի լինելու։

Չարչյանն ընդգծեց՝ ինքը չի ցանկանում թռչել «վթարված ու զոհեր տված ինքնաթիռով», չի ցանկանում, որ եղբայրներն ու զավակները զոհվեն, քաղցած մնան։

«Ես ուզում եմ արժանապատիվ երկիր, իսկ այդպիսի երկիր ունենալու համար ես խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ, հրամայում եմ՝ դուք պարտվել եք, պարտվել եք բոլոր ոլորտներում, պատերազմում, հող հանձնելիս, տնտեսական ոլորտում, առողջապահական, գյուղատնտեսական, ոլորտներում, հանգիստ, անաղմուկ, գլխիկոր հեռացեք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունները թերացել են նաև համակարգային կառավարման մեջ։

Չարչյանի դիտարկմամբ՝ եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, կարելի է երկու եզրահանգում անել։

«Եթե այս հսկայական արհավիրքից հետո իշխանական վերնախավը շարունակում է ղեկավարել արդեն իսկ վթարված «ինքնաթիռը», դա նշանակում է, որ սա կա՛մ ծրագրված էր դրսի ուժերի կողմից, և ներկայիս իշխանությունները սոսկ հայատյաց կամակատար էին, կա՛մ ներկայիս իշխանություններն այնքան անկարող էին և անհաղորդ մեր ցավերին, որ իրենց մեզ հետ կապված ոչինչ չէր հետաքրքրում»,-ասաց նա՝ նշելով, թե երկու դեպքում էլ իշխանությունները պետք է հեռանան։

Ըստ Չարչյանի՝ եթե իշխանությունները չհեռանան, և լինեն բախումներ, ապա դրա պատասխանատվությունը ևս իրենցն է լինելու․ «Երկրում գլուխն իշխանությունն է, եթե երկրում լինեն բախումներ, բոլոր դեպքերում մեղավոր է լինելու իշխանությունը»,-նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ նման իրավիճակներում մտավորականների լռությունը ընկալվում է որպես համաձայնության նշան, և պետք է խոսել։ «Վախենում են պիտակավորվելուց, իշխանությունների կողմից որևէ ազդեցությունից, պարսավանքից, իրենք իրենց հոգու առաջ խոստովանելուց, որ 2018-ին սխալվել են»,-ասաց Արմեն Չարչյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>