Դավիթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. դատարանը մերժել է 3 միլիոն դրամ գրավի առաջարկը
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Պաշտպանի խոսքով՝ այս պահին Ալեքսան Սամսոնյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Ծառերին պատճառած վնասը կազմում է ընդամենը 286 հազար դրամ, բայց մենք 3 միլիոն դրամ գրավ առաջարկեցինք, դատարանը մերժեց: Դատարանը գտավ, որ ավելի լավ է` 4 անչափահաս երեխա ունեցող մարդուն կալանավորել, քան գրավը մուծել»:

