«Սասնա ծռեր»-ի անդամին տեղափոխում են Կարմիր խաչ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին այս պահին տեղափոխում են Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում ստանալուց հետո նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին:

