Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին. ՀՅԴ-ական տնտեսագետ

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները:

Բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտնագողի կերպով իբրեւ գտան «լուծումը»: Վերջինս էլ ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը:

Հետեւանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով: Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա առանց իրենց անաշխատ պարգեւատրումների ու ինքնապարգեւատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը:

Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ՝ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ:

Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր: Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝

կենսաթոշակների եւ նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, եւ սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են եւ հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը,

սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, եւ սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող եւ շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման եւ գնաճի հետեւանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ եւ հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակացության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձեւով չհիմնավորվեցին պետական հատվածի 2021 թվականի պարգեւատրման ֆոնդի թռիչքաձեւ աճը, բարձրաստիճան պաշտոնյանների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը:

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել եւ հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները եւ պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները:

Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաեւ բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ եւ հակաօրինական պարգեւատրումների հետ վերադարձը պետական բյուջե: Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ:

Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները եւ 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգեւատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին:

Գործող իրավակարգավորումներով եւս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյանների խնդրահարույց պարգեւատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում: Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ու՞ր մնաց՝ պարգեւատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>