Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
16
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում

733 մլն դրամ՝ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ–ին՝ Արցախի խնդրից հանրությանը շեղելու և հանրությանը պառակտելու համար

Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում նույն գործելաոճը որդեգրել էր նաև Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Եթե պատերազմի առաջին օրերին ՊՈԱԿ–ը համակարգում և կամավորների միջոցով սոցիալական ցանցերում փորձում էր հակազդել ադրբեջանաթուրքական քարոզչությանը, ապա հոկտեմբերի սկզբից այն լծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR–ին։ Մասնավորապես սոցիալական ցանցերում մեդիագրոհներ կազմակերպողներին հանձնարարվեց տարածել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ելույթները, իսկ ՊՈԱԿ–ի կողմից ուղղորդվող տարբեր օգտատերերի միջոցով սկսեցին տեղեկություններ տարածել, թե «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» և նմանօրինակ կեղծ լուրեր՝ այդ կերպ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական պատկերը և մոլորության մեջ գցելով ամեն օր զինվորից լուր սպասող ծնողներին։ Պատերազմի ընթացքում ՊՈԱԿ–ի և նրա տնօրենի կատարած աշխատանքի վերլուծությանը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փաստերով ներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել այս կառույցին և ինչի համար։

ՀՀ կառավարությունը 2020թ. համար պետական բյուջեից 733 մլն 555 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։

Պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև (խմբ. ներկայումս Հանրային հեռուստաընկերության տնօրեն)։ Պայմանագրով՝ ՊՈԱԿ–ը պետք է իրականացներ հանրային իրազեկում և հասարակական–քաղաքական հետազոտություններ։ Սակայն պարզվում է Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը հատկացված միջոցների գերակշիռ մասը նախատեսել էր ուղղել ոչ թե երկրին սպառնացող արտաքին և անվտանգային խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն, այլ ներքաղաքական թեմաներով վերլուծությունների և կառավարությանը ոչ հաճո հրապարակումները հերքելուն։

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին, Նախիջևանում համատեղ զորավարժություններ իրականացնում և մեդիատիրույթում հակահայկական հրապարակումներով հող նախապատրաստում հարձակման համար, Հայաստանի կառավարության ՊՈԱԿ–ը միլիոնավոր դրամների գումարներ էր մսխում ներքաղաքական թեմաների վերաբերյալ տարատեսակ ամփոփոգրեր պատրաստելու, հայկական ԶԼՄ–ների մշտադիտարկման, լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները հերքելու և նմանօրինակ հարցեր լուծելու համար։

Այսպես՝ կառավարության և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի հետ կնքված պայմանագրով՝ 2020թ. հունվար–հոկտեմբերին նախատեսված է եղել մինչև 300 հրապարակում, վերլուծություն և տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ–ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանի հակահայ քարոզչության վերաբերյալ։

Նույն ժամանակահատվածում լրատվական դաշտում տեղ գտած տեղեկատվությունները հերքելու, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ներքաղաքական թեմաներով ամփոփագրերի, վերլուծական հոդվածների հրապարակման համար նախատեսված նյութերի թիվը եղել է 4000–ը։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշների մեջ ներառված չեն կառավարության աշխատանքների լուսաբանմանը կամ սոցիալ–տնտեսական թեմաներով վերլուծություններին վերաբերող տվյալները. խոսքը զուտ ներքաղաքական թեմաներին, ԶԼՄ–ների հերքելուն ուղղված միջոցների մասին է։

Համաձայն մամուլի հրապարակումների` Հովհաննես Մովսիսյանը ձևավորել և տևական ժամանակ համակարգել է հանրությանը պառակտած «ֆեյքերի» ֆաբրիկան։ Իսկ պատերազմական իրադրության պայմաններում, երբ հանրության ուշադրությունը ռազմաճակատն էր, Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Նրա նշանակումով հանրայինում դրվեց տարբեր դասալիքների միջոցով բանակին վարկաբեկելու և ամեն կերպ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու համաձայնագիրն արդարացնելու «առաքելության» մեկնարկը։ Հովհաննես Մովսիսյանը և նրա համախոհները այսօր էլ բանակի թիկունքում շարունակում են իրենց «առաքելությունը»՝ ֆեյքային գրոհների թիրախ դարձնելով ընդդիմադիրներին և ոչ յուրային լրատվամիջոցներին։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>