Վարչապետը բացել է հարվածային գործիքներ նվագելու «գաղտնիքը»
Վարչապետ Կարեն Կարապետյանը «ՄԻՐ-24» հեռուստաընկերության հետ զրույցում բացել է հարվածային գործիքներ նվագելու «գաղտնիքը»: Նա, մասնավորապես, նշել է, որ դա եղել է վաղուց, երբ ինքը Արցախում էր:
«Դա մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղում մի հանդիպման ժամանակ էր, մեր ընկերների հետ: Այնտեղ «Արցախի երեխաներ» անունով չափազանց տաղանդավոր երեխաների խումբ կա: Եվ այդպիսի ստեղծագործական պոռթկում ունեցա: Երբեք չէի մտածի, որ այն ի հայտ կգա: Ես ոչ մի տեղ չեմ սովորել, չնայած ուսանողական տարիներին ռոք-խմբում եմ նվագել: Հիմա չեմ նվագում, շատ պրակտիկա չունեմ: Շատ կուզեի, բայց հնարավորություն չկա», - պատմել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը նաև «խոստովանել» է. «Վերջին չորս ամիսների ընթացքում շատ անհետաքրքիր մարդ եմ դարձել` անգամ գիրք կարդալ չեմ հասցնում»:
«Բայց ես դա կշտկեմ», - ասել է Կառավարության ղեկավարը:

