Ալիևը ընդունեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ՌԴ-ն ունի ամենանշանակալի դերը և կողմ է բանակցությունների շարունակմանը Մինսկի խմբի շրջանակներում
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության հետ կապված «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
-Ռուսաստանն ավելի բարձր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար, քան մյուս միջնորդները.
-ԵԱՀԿ Մինսկի խմբի եռակողմ համանախագահության ձևաչափը պետք է պահպանվի, եթե «եռյակը» պահպանի չեզոքությունը.
-Հակամարտությունը Ղարաբաղում պետք է կարգավորվի հիմա: Բաքուն չի կարող ևս 30 տարի սպասել.
-Բաքուն դեմ է հանդես գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավիճակի՝ տարածաշրջանայինի վերաճելուն.
-Ալիևը նշել է, որ բանակցություններ է վարել Հայաստանի երկու նախկին նախագահների հետ, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն պես բանակցությունը մտել են փակուղի:
Zham.am

