Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում
Դիտել նաև
«Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով
Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Մոսկվան տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդպես նա մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ինչպես դիվանագիտական մակարդակում, այնպես էլ ռազմական ճանապարհով: «Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
«Մենք չենք պաշտպանում նման հայտարարությունները, համաձայն չենք դրանց հետ, երեկ ես արդեն ասել եմ, որ այստեղ կրակին յուղ լցնելու անհրաժեշտություն չկա», - ընդգծել է Պեսկովը:
Zham.am

