«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը մահացել է
Դիտել նաև
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմ
«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից մահացել են մասնաճյուղի եւ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները. Տեսանյութ
Հայտնի է պայթյունից տուժածների տարիքը
«Գինու տասներկու ռեզերվուարներից պայթել է մեկը». ԱԻՆ աշխատակից
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտներից մեկը երեկ մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
Մեկ պացիենտ դուրս է գրվել:
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»:

