Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ինչպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը

Համավարակը ուղիղ իմաստով մեկուսացում է ու ինքնատիպ ներհայեցողական վիճակ: Բոլորի ուշադրության կենտրոնում սեփական խնդիրներն են: Մենք համարյա ոչինչ չգիտենք մեր հարևան երկրներում կատարվողի մասին: Օրինակ այն, որ հուլիս ամսին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ հուլիսի համեմատ կրճատվել է 5.5 տոկոսով: Իսկ հունվար-հունիսի ընդհանուր անկումը 5.8 տոկոս է: Ու սա վրաց իշխանություններին հույս է տալիս ենթադրելու, որ անկման տեմպերը դանդաղում են: Նրանք պնդում են, որ իրատեսական են համարում տնտեսական անկման իրենց իսկ կազմած նախորդ կանխատեսումը: Կանխատեսում, որ 2020-ի համար ընդհանուր 4 տոկոսանոց անկում է ենթադրում: Իսկ արդեն արձանագրվել է, որ վրաց տնտեսության ներմուծումները առաջին 7 ամիսների ընթացքում կրճատվել են 16.8 տոկոսով, արտահանումը՝ 17.9: Միայն այս տարի արդեն 1.5 մլրդ դրամական միջոցներ են ներգրավվել: Երկրի արտաքին պարտքն այս տարի շարունակում է աճել և տարեվերջին կկազմի ՀՆԱ 58.5 տոկոսի չափ (ենթադրվում է, որ այն 2021-ին կնվազի մինչև 56.9 տոկոս): Բայց անգամ այս պարագային միջազգային վարկանիշային կազմակերպությունները վրաց տնտեսությունը գնահատում են կայուն: Fitch-ն, օրինակ, Վրաստանի համար այս տարի 4.8 տոկոսանոց կանխատեսում ունի: Երկրի (ինքնա)մեկուսացումը կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ՝ կառավարության որոշմամբ ազատ չվերթներն արգելված են մինչև սեպտեմբերի 30-ը: Բայց անգամ այս պարագային պաշտոնական վիճակագրությունը փորձում է հաշվառել զբոսաշրջության ոլորտը: Այսպես ասած չարտերային թռիչքների թույլատրումից հետո հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 15-ը Վրաստան է այցելել 1200 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Վրաց տնտեսական տեղեկատվությունից կարելի է պատկերացնել, որ մեր հարևանների գործադիր իշխանությունները գործում են արտակարգ դրությանը համահունչ: Լուրջ ուշադրության է արժանացել խաղողի մթերման գործընթացը: Վրաց կառավարության որոշմամբ Թելավիում մթերման հատուկ շտաբ է ձևավորվել: Հայտարարվում է, որ արդեն 740 տոննա խաղող է մթերվել: Վրաց կառավարությունը հայտարարել է, որ հազար տոննայից ավելի ռկցատելի և կախուրի տեսակի խաղող մթերող ընկերություններին կսուբսիդավորեն:

Իսկ մյուս հարևանի տնտեսական մամուլում համարյա ոչինչ չկա տնտեսության իրական վիճակի մասին: Ադրբեջանական մամուլում տնտեսական ամենահաճախ հանդիպող լուրն այն մասին է, որ երկրի ներքին շուկայում աճում են թանկարժեք մետաղների գները: Ինչից կարելի է ենթադրվել, որ իշխանություններին հաջողվում է խիստ հսկողության տակ պահել տարադրամային շուկան՝ կանխելով սեփական վճարամիջոցի արժեզրկումը: Արատասահմանյան շատ հրապարակումներ կան, որ այս երկրում պարբերաբար հնարվոր չի լինում տարադրամ գնել: Արդյունքում արժեզրկումն արտահայտվում է թանկարժեք մետաղների շուկայում: Երկրի տնտեսական վիճակի, ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կարելի է կազմել միայն միջնորդավորված: Կամ տարբեր տնտեսական տվյալները համադրել-վերլուծելով: Օրինակ, օգոստոսի 24-ի լրատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում արդեն փոխանցվել են բոլոր տեսակի թոշակները: Բայց նույն տեղեկատվության մեջ «խոստում» կա այն մասին, որ ապագայում կվճարվեն օգոստոս ամսվա սոցիալական աջակցություն-նպաստները: Տնտեսական «ինքնագոհ» տեղեկատվության մեջ միտեսակ խորթ է ընկալվում այն լուրը, որ Ասիական զարգացման բանկը 2022-23թթ․ Ադրբեջանին 500 մլն դոլար վարկ կհատկացնի: Կան ակնարկներ, որ վարկը կուղղվի իրենց երկրի «Հյուսիս-հարավ երկաթգծի» կառուցմանը: Իրանն ու Ռուսաստանը միացնող երկաթուղու կառուցում-նորոգման մասին տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է: Բայց անգամ ադրբեջանական մամուլի տվյալներով իրականում համարյա ոչին չի արվում:

Այսպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը: Իրավիճակ, որ ամեն կառավարություն «հանրահռչակում» է: Հանրահռչակում է իր պատկերով ու նմանությամբ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>