Աշակերտներին կպատժեն դպրոցում հազալու համար
Դիտել նաև
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում
Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն
Մեծ Բրիտանիայի դպրոցներում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված որոշ անսովոր արգելքներ են սահմանվել: Այսպիսով, ուսումնական հաստատություններում չարամտորեն հազալու կամ փռշտալու համար աշակերտը կարող է հեռացվել: Այս մասին գրում է MK.ru-ն:
Բացի դա, արգելվում է COVID-19-ի վերաբերյալ կատակելը: Դպրոցներում զուգարան գնալու հետ կապված ևս նոր կանոններ են սահմանվել: Այսպես, օրինակ, Դերբի քաղաքի դպրոցներից մեկում յուրաքանչյուր դասարանին կհատկացվի առանձին զուգարան: Ուրիշի զուգարանակոնքից օգտվելը կհամարվի կանոնների կոպիտ խախտում:
Որոշ ուսումնական հաստատություններում աշակերտները ստիպված կլինեն դուրս չգալ դասասենյակից և նույնիսկ սնվել հենց այնտեղ: Դա կարևոր է, որպեսզի ոչ ոք չխառնվի այլ խմբերին:

