Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում
16
ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Պատերազմ Արցախում
Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում

Կոռուպցիոն կծիկի հետքերով. Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում յուրացումների գործը քննվում է ՀԿԳ-ում

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Քրեական գործով մեղադրյալներ դեռ չկան. «կատարվում է նախաքննություն, ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի տեղեկատվություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Ինչպես տեղեկացրել ենք՝ այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է «Հայկական ժամանակ»-ի հաշվապահը, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ նրանից առաջ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը։

Պաշտոնական մարմինները առայժմ ձեռնպահ են մնում պատճառված վնասի իրական ծավալների ու գործի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն տրամադրելուց։ Խնդիրը ոչ միայն այն է, որ կոռուպցիոն չարաշահումները վերաբերում են Փաշինյանի աշխատակազմի ղեկավարության ներքո գործող ՊՈԱԿ-ին, այլեւ, պարզվում է, կապալառու ընկերության ընտրության հարցում մեծ դերակատարում է ունեցել Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ օբյեկտիվ քննության արդյունքում շատ-շատերը կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, այդ թվում՝ Փաշինյանի մերձավոր շրջապատից՝ ինչպես խախտումներ թույլ տրված, այնպես էլ յուրացումներով կատարված աշխատանքը ընդունած անձինք։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>