Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց
25
Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Պատերազմ Արցախում
Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

Չի կարող հիմնավորում լինել, մենք ձևախեղում ենք որոշակի իրավիճակ. սահմանադրագետ

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառվելու է Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հարցը: Սրան կողմ էին քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 8-ը: Չքվեարկող անդամների թվում էին իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու, դրա հնարավոր դրական ու բացասական կողմերի մասին 168.am-ը խոսել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ:

– Որքանո՞վ այն Գերագույն դատարանը, որ կգործի Հայաստանում, կկարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրները:

– Եթե նայում ենք սահմանադրաիրավական տեսանկյունից, Սահմանադրական դատարանի մոդելը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբին, այսինքն՝ առանձին մասնագիտացած դատարանը՝ սահմանադրական արդարադատության ոլորտում, Սահմանադրության նորմերի մեկնաբանության ոլորտում: Սա է տրամաբանությունը: Ու պատկերացրեք՝ եվրոպական երկրների գերակշիռ մեծամասնությունը, բացառությամբ 1-2 երկրի,  ունեն Սահմանադրական դատարաններ: Ունեն նաև գերագույն դատարաններ կամ վճռաբեր դատարաններ՝ որպես ընդհանուր արդարադատության ոլորտի բարձրագույն մարմին: Բայց Սահմանադրական դատարանը, կարծում եմ՝ մեր հանրության համար էլ վերջին շրջանում առավել քան պարզ դարձավ,  ընդհանուր դասական արդարադատություն իրականացնող մարմին  չէ, այլ կոնկրետ հենց  Սահմանադրության նորմերի մեկնաբանման, Սահմանադրության ոգու պաշտպանության և գերակայության գործառույթ իրականացնողն է: Ասել, որ դա հնարավոր է իրականացնել միայն Գերագույն դատարանով, եվրոպական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, որ հենց պետք է ունենալ առանձին մասնագիտացված մարմին:

Բացառությունը դա ամերիկյան մոդելն է, որը հենց այդպես էլ կոչվում է: Եվրոպական մոդելը դա Սահմանադրական դատարանի առկայությունն է (ի դեպ, մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք՝ հիշեցման կարգով), ամերիկյան մոդելը դա իրենից ենթադրում է հենց մեկ հատ Գերագույն դատարանի առկայություն: Սա հաջողությամբ իրացվել է ԱՄՆ-ում, բայց ոչ թե զուտ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, այլ հենց ինքը՝ իրավունքի զարգացումը, ԱՄՆ-ում հանգեցրել է դրան: Գերագույն դատարանը հենց իր իսկ նախադեպային որոշմամբ ինքն իրեն նման գործառույթ է վերապահել: Եվ դա տեղի է ունեցել 18-րդ դարում: 18-19-րդ դարերից ի վեր նման փորձ է ձևավորվել:

Հիմա մենք կարո՞ղ ենք արդյոք համեմատվել նման դարերի փորձ ունեցող մշակույթի հետ: Չենք կարող:

Բայց կարող ենք մի փաստ արձանագրել, որ 1996 թվականից ունենք ձևավորված կայուն դատարան՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, որը, Վենետիկի հանձնաժողովի բոլոր կարծիքները կարող եք ուսումնասիրել, բացառապես դրվատանքի և հարգանքի արժանացած կառույց է, մասնագիտական կառույց: Դա քանդելով, ստեղծելով նորը՝ ի՞նչ ենք անում: Ինչի՞ մասին է այստեղ խոսքը: Սա որևէ սահմանադրաիրավական տրամաբանության չի կարող դիմանալ: Եվ ես մեծ հպարտություն զգացի, որ, օրինակ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ով այդ հանձնաժողովի անդամ է, հրապարակային հայտնեց, որ ինքը դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը: Անահիտը Մանասյան ևս հայտարարեց, որ դեմ է արտահայտվել: Ի դեպ, պատահական չէ, որ այս երկու անուններն եմ նշում, որովհետև խոսքը գնում է իսկապես Սահմանադրական իրավունքի ոլորտում լուրջ գիտելիքներ ունեցող մարդկանց մասին: Բնական է, որ Սահմանադրական իրավունքից որևէ, նույնիսկ մեկ դասագիրք չկարդացած  անձինք կարող են և կողմ քվեարկել նման նախաձեռնություններին:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր իրականության մեջ ՍԴ-ն Վճռաբեկ դատարանի հետ միավորման արդյունքում Գերագույն դատարան ստեղծելը՝ այդ կառույցի առաջ դրված որոշակի խնդիրները լուծելու տեսակետից, այնքան էլ իրատեսական չէ:

– Իհարկե, որովհետև մենք ձևախեղում ենք որոշակի իրավիճակ: Պատկերացրեք՝ մենք ունենք այսօր Ընդհանուր իրավասության դատարաններ և ունենք Վարչական դատարան: Նույն այս դրությամբ կարող ենք, չէ՞,  Վարչական դատարանն էլ դիտարկել ընդհանուր իրավասության տիրույթում, միավորել երկու դատարանները: Իհարկե կարող ենք: Բայց ինչո՞ւ չենք անում: Ինչո՞ւ միջազգային փորձում էլ այդպես չեն անում, որովհետև մասնագիտացած կառույցը, այն էլ՝ կոնկրետ լիազորության ծավալով, մի դեպքում՝ վարչական մարմինների գործունեության հարցերն են, դրանով ունենք առանձին կառույց: Սա էլ Սահմանադրական արդարադատություն է, սահմանադրության մեկնաբանությունն է:

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դատավորները, որոնք զուգահեռ կարող են քննել քրեական գործեր, քաղաքացիական գործեր, այնուհետև մի հատ էլ մեկնաբանեն Սահմանադրության նորմերը՝ որպես վերջնական մեկնաբանություն: Մենք սրանով նաև Սահմանադրության կայունությունն ենք խաթարելու:

Եվրոպական փորձը, երբ 20-րր դարում որոշեց գնալ մասնագիտական դատարաններ ունենալու մոդելին, իր հիմնական պատճառաբանությունը հենց կայանում էր նրանում, որ Սահմանադրությունները պետք է լինեն պաշտպանված, և դա կարող է իրականացվել բացառապես նման առանձին մարմնի միջոցով: Խոսքը գնում է մեկ դարից ավելի փորձ ունեցող գաղափարի մասին: Ինչի՞ մասին ենք մենք խոսում: Էլ չեմ ուզում ընդգծել, որ 2015թ.-ի Սահմանադրական բարեփոխումներով մեր Սահմանադրական  մոդելն էլ ավելի մոտեցվեց՝ իր տրամաբանությամբ, կառուցվածքով, նորմերով, գերմանական մոդելին: Գերմանական մոդելի պայմաններում անցում ենք կատարում այդպիսի Սահմանադրության պաշտպանությանն ԱՄՆ-ի՞ Սահմանադրության մոդելով, այսինքն՝ Գերագույն դատարանի: Հասկանո՞ւմ եք՝ այստեղ սահմանադրական տրամաբանություն հնարավոր չի տեսնել:

– Խոսեցիք նաև օրենքի Սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու փաստի մասին: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս բարեփոխումներով դատական բոլոր ատյաններին հնարավորություն կտան, որպեսզի օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնեն: Սա ինչքանո՞վ դրական կամ բացասական ազդեցություն կունենա:

– Դա առաջացնելու է իրավական կայունության կայուն դեֆիցիտ: Որովհետև բազմաթիվ դեպքեր լինում են, չէ՞, երբ Առաջին ատյանի դատական ակտը բեկանվում է Վերաքննիչի կողմից, այնուհետև Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացնում, և այլն, բայց այդ ողջ պրոցեսի մեջ, այդ ողջ շղթայի մեջ անսասան է մնում Սահմանադրությունը, Սահմանադրության նորմերը: Հիմա մենք, ստացվում է, որ Սահմանադրության ուժը, որը պետք է լինի բարձրագույնը, որովհետև Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող միակ փաստաթուղթն է, մենք փաստացի հավասարեցնում ենք մի օրենքի, մի օրենսգրքի, մի ենթաօրենսդրական ակտի մակարդակի, որ դատարանները, Առաջին ատյանը մի կերպ կմեկնաբանի, Վերաքննիչը՝ մի կերպ: Սրանով մենք ինչի՞ն ենք հասնում:

Ես տեսել եմ կարծիք, որ կարծես արդարադատության նախարարն էր ասել (առնվազն իրավաբանի կարծիք կարելի է փորձել մեկնաբանել, որ իրավաբանները, ճիշտն ասած, զերծ են մնում, որովհետև դա անարդյունավետ գործ են համարում), որ կան դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի որոշումները չեն իրացվում դատարանների կողմից, և սա որպես խնդիր էր ներկայացնում այդ երկբևեռ մոտեցման, երբ կա փաստացի երկու բարձրագույն դատական ատյան, չնայած ես ինքս չեմ գտնում, որ դրանք այդպիսին պետք է բնութագրվեն: Սահմանադրական դատարանն առհասարակ վերիշխանական մարմին է, այն դասական դատական ատյան չէ, և սա նորություն չեմ ասում, սա նաև հենց Սահմանադրական իրավունքում հաստատված փաստ է: Հիմա տեսեք, Սահմանադրական դատարանի չնչին թվաքանակի որոշումներ կան, որոնք դատական համակարգը պատշաճ չի իրացրել: Հիմա մենք, ստացվում է, որ այդ չնչին խնդիրը լուծելու փոխարեն՝ առհասարակ վերացնում ենք Սահմանադրական դատարանը, որը, նորից եմ ուզում ընդգծել՝ 1996 թվից գործում է և իր ձևավորմամբ բավականին մեծ ճանապարհը է անցել՝ դրական իմաստով:

Ասեմ ավելին, բոլոր եվրոպական երկրներում է եղել, երբ բարձրագույն արդարադատություն իրականացնող մարմինները և Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինները միմյանց հետ ունենում են անհամաձայնություն: Սա իրավունքի զարգացման լավագույն դրսևորումներից մեկն է: Եվ դրանք մշտապես հարթվում են վերջիվերջո: Այդպես է եղել նաև Հայաստանում: Մի քանի տարի առաջ Վճռաբեկ դատարանի մոտեցումները չէին համապատասխանում ՍԴ որոշումներին: ՍԴ-ն, ի վերջո, իր որոշմամբ այդ հարցը հարթեց, և Վճռաբեկ դատարանն ընդունեց այդ մոտեցումը: Այլ կերպ չի էլ կարող լինել: Այսինքն՝ դրանք էպիզոդիկ բնույթի հարցեր են: Հուսով եմ, որ, ի վերջո, կդադարեն բազմաթիվ անգամ ներկայացված ընտրական վեճերի հետ կապված հարցերը և դրանով ՍԴ դերն ու արժեքը նսեմացնելու փորձերը, որովհետև դա էլ իրավական բանավեճի առարկա չի: Բոլոր նման շահարկումներ կատարողները պարզապես պետք է գնան և ուսումնասիրեն՝ ՍԴ ի՞նչ դիմումներ էին ներկայացվել, ի՞նչ հիմնավորումներ էին ներկայացվել, և արդյո՞ք հնարավոր էր այլ որոշում կայացնել, թե՞ մեկ այլ:

– Կարելի՞ է ենթադրել, որ այս քայլով իշխանությունն ի վերջո փորձում է լուծել Սահմանադրական դատարանի հետ իր խնդիրը, որն  առաջին օրվանից կարելի է տեսնել  իշխանության բոլոր քայլերում:

– Դժվարանում եմ ես այս հարցին պատասխանել: Ամեն դեպքում դա, կարելի է  ասել, քաղաքական գործընթացներից բխող հարցադրում է: Ես ինքս փորձում եմ հարցին նայել իրավական տեսանկյունից, բայց ստիպված պետք է ասեմ, որ այստեղ իրավական տրամաբանություն ես չեմ տեսնում: Եվ նորից եմ ասում, որ առնվազն ազդակ պետք է լինի, որ, եթե ՀՀ  բազմաթիվ գիտնականներից ոմանք, օրինակ, հենց նույն Արթուր Ղամբարյանը, երբ նման դիրքորոշում է արտահայտում, արդյո՞ք չպետք է ականջալուր լինել դրան, արդյո՞ք չպետք է ամեն դեպքում մի հատ դադար վերցնել և վերաիմաստավորել: Նորից եմ ասում՝ մենք ունենք բավականին լուրջ կառույց, որը, կարելի է ասել, հենց միայն Վենետիկի հանձնաժողովի անդամ երկրներում Սահմանադրական բարեփոխումների ընթացքում կարծիքի համար մշտապես դիմել են ՀՀ ՍԴ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչի մասին է վկայում: Դա հեղինակության, դա կայացման, դա բավականին բարձր աստիճանի մասին է վկայում: Ու այդ ամեն ինչից հրաժարվել հանուն ինչի՞. ես չեմ տեսել, ես ոչ մի պատճառաբանում չեմ տեսել, ոչ մի հիմնավորում չեմ տեսել: Եվ ճիշտն ասած՝ գտնում եմ, որ չի էլ կարող լինել այդպես՝ նժարի վրա դնելով հնարավոր բոլոր արգումենտները՝ կողմ կամ դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>